Թեհրանի երկնքում խոցվել է իսրայելական Hermes անօդաչու թռչող սարք
Քաղաքական
13:55 24/03/2026
Տարածաշրջան

Թեհրանի երկնքում խոցվել է իսրայելական Hermes անօդաչու թռչող սարք

Իրանի ՀՕՊ համակարգերը Թեհրանի երկնքում որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)․ Այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ զինված ուժերի էլիտար ստորաբաժանում):

«Թեհրանի երկնքում ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով խոցվել և ոչնչացվել է Hermes մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Հակամարտության սկզբից ի վեր Իսլամական Հանրապետությունը խոցել է մոտ 130 թշնամու անօդաչու թռչող սարք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարությունից մեջբերում է արել SNN-ը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ ԻՀՊԿ-ն հայտարարեց Իսրայելին հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թեհրանի երկնքում խոցվել է իսրայելական Hermes անօդաչու թռչող սարք