ԱՄՆ-Իրան գործարքի հնարավորությունները «շատ փոքր» են. Իսրայելական աղբյուր
Քաղաքական
16:46 24/03/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-Իրան գործարքի հնարավորությունները «շատ փոքր» են. Իսրայելական աղբյուր

ԱՄՆ-Իրան գործարքի հնարավորությունները «շատ փոքր» են։ Այս մասին գրում է The Jerusalem post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ «հարվածները շարունակվում են, ինչպես նախատեսված են», իսկ իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգման կամ օպերատիվ ծրագրերի մեջ որևէ փոփոխություն չի եղել։

Խնդիրը ոչ միայն ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների և Հորմուզի նեղուցում նավարկության ազատության սահմանափակումների վերաբերյալ պահանջներ են, այլև Իրանի պայմանները:

«Այս պահին իրանցիները պնդում են, որ պետք է լինի ամերիկյան փոխհատուցում, ինչպես նաև վարչակազմի երաշխիքներ, որ որևէ համաձայնագրի շրջանակներում Իրանի դեմ հետագա գործողություն չի իրականացվի»,-Post-ին ասել են միջնորդական ջանքերում ներգրավված երկու աղբյուրներ:

Չնայած բանակցություններում առաջընթացի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, մանրամասներին քաջատեղյակ աղբյուրն ասել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայումը սովորականի պես շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-Իրան գործարքի հնարավորությունները «շատ փոքր» են. Իսրայելական աղբյուր