Պատերшզմ բերողն էլ եք դուք, ձեր ասած՝ սեպտեմբերի պատերшզմ բերողն էլ դուք կլինեք. Իսրայելյան
Հասարակություն
17:40 24/03/2026
Հայաստան

Պատերшզմ բերողն էլ եք դուք, ձեր ասած՝ սեպտեմբերի պատերшզմ բերողն էլ դուք կլինեք. Իսրայելյան

«Մարդիկ Արցախի անունը տալով, զոհված տղերքի արյունով եկել են իշխանության, այսօր հրաժարվում են Արցախից, հրաժարվում են Արցախի ժողովրդի իրավունքից»,- ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ հասարակական գործիչներ, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են ԱԺ դիմաց՝ պահանջելով հանրայնացնել  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։

Ըստ նրա, եթե այդ հանձնաժողովը ձևավորվել է պատերազմի պարտության պատճառները  բացահայտելու և հանրայնացնելու համար, ուրեմն պարտավոր են այդ ամենն անել. «Եթե չէ՝ ուրեմն առաջին մեղավորը եղել եք ու կրկնապատկելու է ձեր մեղավորությունը։

Եթե չեք բացահայտում, ուրեմն մեղք ունեք դրա մեջ»։

Ա. Իսրայելյանը նշեց, որ գալիք ընտրությունների ընթացքում այս իշխանության ներկայացուցիչների մտավախությունները ներողություն խնդրելով չի անցնելու:

«Ներողություն խնդրելով՝ Արցախ հանձեն, ներողություն խնդրելով՝ 5000 զոհ տան, ներողություն խնդրելով՝ տարածքներ կորցնեն, ներողություն խնդրելով՝ մեր իրավունքները մեզնից խլեն, վաճառեն,  թուրքի թեզն առաջ տանեն:  Սա ներողության բան չէ, արժանապատության հարց է։ Եթե ձեր մոտ ստացվում է ներողություն խնդրելով ձեր կարգավիճակը մի ձև փրկել, հիմա ասում ենք՝ ներողություն խնդրեք, ռադներդ քաշեք։

Դա էլ հանրության կողմից ներկայացված բանաձևն է, մոտեցումներն են»,- ասաց Ա.Իսրայելյանը:

Նա նշեց, որ անընդհատ ասում են համբերեք, սակայն համբերությունն էլ ժամանակ ունի. «Զոհվածների ծողներին, անհետ կորածների հարազատներին ասում են՝ համբերեք, Արցախը, տունս, հայրենիքս կորցրած եկել եմ այստեղ, ասում են՝ համբերեք։ Այդ համբեությունն էլ ունի ժամանակ, այդ ժամանակն էլ լրացել է։ Դուրս եկեք ու հանրային ձևակերպումով հիմնավորված ներկայացրեք՝ ի՞նչ պատճառների հիման վրա է եղել Արցախի հանձնումւը, պարտությունը։ Դուք եք  համար մեկ պատասխանատուն, չփորձեք այդ պարտությունը ժողովրդի վզին գցեք, չփորձեք «սուտ» խաղաղության թեզը փոխեք  պատերազմով։ Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը. որոշ ժամանակ առաջ ասում էիք՝ Արցախը տվել եք, անկախություն ձեռք բերել, այդ անկախությանն ի՞նչ պատերազմի վտանգ է  սպառնում։ Ուրեմն պատերազմ բերողն էլ եք դուք, ձեր ասած սեպտեմբերի պատերազմ բերողն էլ դուք կլինեք։ Ուրեմն պետք է պատասխան տաք հանրության առաջ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատերшզմ բերողն էլ եք դուք, ձեր ասած՝ սեպտեմբերի պատերшզմ բերողն էլ դուք կլինեք. Իսրայելյան