Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բերելու ենք ուժեղ խաղաղություն, բնակիչներն ավելի շատ հնարավորություն կունենան մտածել հողի, բերքի մասին. «Ուժեղ Հայաստանը» Կոռնիձորում էր
Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի բնակիչները ծանոթացել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ու անվտանգային քայլերին։ Ըստ կուսակության անդամ Արթուր Միքայելյանի, գյուղում հատկապես շատ են կարևորում անվտանգությունը։
«Մի բան պարզ է․ մենք բոլորս, մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված։
Այլևս թույլ չենք լինելու»,- գրել է Ա.Միքայելյանը։
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բերելու է ուժեղ խաղաղություն, բնակիչներն ավելի շատ հնարավորություն են ունենալու մտածել հողի, բերքի մասին, քանի որ իրենք խելացի սահմաններ են դնելու։
Բնակիչների հետ հանդիպմանը Ա. Միքայելյանը նշել է, որ Սամվել Կարապետյանն իր ողջ կյանքում անշահախնդիր կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին։