Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը.«Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ հայաստան» կուսակցությունը հիշեցրել է Իշխանասարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն է, ինչներիս է պետք, եթե էդ ա»։
«Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը» ուղեկցող գրությամբ տեսանյութում լեգենդար հրամանատարն ասում է.
«Պարոն Փաշինյան, երբ ձմռանը թշնամին հարձակվի մեր վրա՝ մենք չենք ասի՝ սպասի ձյունը հալի հետո կգաս։
Մենք կկառուցենք այնպիսի ուժեղ բանակ, որ ոչ մի եղանակային պայմաններում էլ թշնամու մտքով չանցի հարձակվել մեզ վրա։
Ուժեղ Հայաստանում մենք տեր կկանգնենք ամեն մի թիզ հողի»։