Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեղարկել Քնար Մանուկյանին եւ Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշումները. Դիտորդ մարմին
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2026թ․ մարտի 23-ի փորձագիտական կարծիք է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանին եւ ArmLur.am լրատվական կայքի խմբագիր-պատասխանատու Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու մասին։
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ լրագրողական կազմակերպությունները սույն թվականի հունվարի 16-ին Հայտարարություն են տարածել լրագրողներ Քնարիկ Մանուկյանի եւ Սոնա Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ եւ ընդգծել են, որ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, Հայաստանի ստորագրած միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։
Դիտորդ մարմինը կրկին արձանագրում է, որ Ազգային ժողովում պատգամավորների եւ լրագրողների միջեւ ձեւավորվել է անառողջ, լարված եւ կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։
Դիտորդ մարմինն անհրաժեշտ է համարում՝
- Քնարիկ Մանուկյանին եւ Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշումների չեղարկումը,
- լրագրողների հավատարմագրման կարգի վերանայումը եւ համապատասխանեցումը խոսքի ազատության միջազգային չափանիշներին,
- ԱԺ-ում լրագրողների ու պատգամավորների միջեւ մասնագիտական շփումների առողջ միջավայր ձեւավորելու ուղղությամբ իրական միջոցների ձեռնարկումը։