Արտակարգ դեպք Մասիսում. Ծերունին խանդի հողի վրա uպшնել է նախկին կնոջը
Իրավունք
16:14 25/03/2026
Հայաստան

Արտակարգ դեպք Մասիսում. Ծերունին խանդի հողի վրա uպшնել է նախկին կնոջը

Այսօր ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների, դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք Մասիսում. Ծերունին խանդի հողի վրա uպшնել է նախկին կնոջը