Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արշակ Սրբազանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը բավարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց։
Այսօր մեկնարկել է Արշակ Սրբազանի գործով նիստը։ Հենց սկզբում սրբազանի պաշտպանները նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին։ Դատավորը բավարարեց միջնորդությունը։
«Քրեական վարույթը կհանձնվի դատարանի աշխատակազմ՝ վերամակագրման համար»,- հայտարարեց դատավորը։
Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահող դատավորի անձնական կաշկանդվածության կամ կանխակալության մասին կոնկրետ խոսել չեն կարող, բայց այն փաստը, որ դատավորն աշխատել է քննչական մարզային վարչությունում, կոնկրետ քննիչների հետ, ակամայից գործընկերային հարաբերություններ է ունեցել, դատախազությունում է աշխատելու ու ներկայիս մեղադրող Ալիսա Բոյաջյանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցել, ինքնին իրենց առերևույթ թույլ է տալիս կարծելու, որ հնարավոր է լինի հետագայում որևէ կանխակալություն։ Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանի մոտեցումը կայանում է նրանում, որ եթե կան օբյեկտիվ փաստեր, որոնք կարող են կասկածի տեղիք տալ, ապա դատարանը չպետք է այդ գործը քննի։