Թուրքական հեռուստասերիալի աստղը կարող է ձերբակալվել թմրանյութերի գործով
Համացանց
14:12 25/03/2026
Հայաստան

Թուրքական հեռուստասերիալի աստղը կարող է ձերբակալվել թմրանյութերի գործով

Թուրքական դատարանը թմրանյութերի օգտագործման կասկածանքով ձերբակալման օրդեր է տվել «Դուռս թակեք» սերիալի գլխավոր դերասանուհի Հանդե Էրչելի համար, ևս մի քանի այլ հայտնիներ ձերբակալվել են։

Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի օրը ձերբակալվել է թմրանյութերի տարածման կամ  օգտագործման համար պայմաններ ստեղծելու հարցում 14 կասկածյալ, իսկ ևս երկուսը դեռևս հետախուզվում են։

«Հետախուզվողների թվում է դերասանուհի Հանդե Էրչելը, որը ներկայումս գտնվում է արտերկրում», -գրել է «Սաբահ» թերթը՝ բացահայտելով կասկածյալների անունները։

Հրատարակության տվյալներով՝ չորեքշաբթի օրը ձերբակալվածների թվում են Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչներ, գործարարներ Հաքան և Քերիմ Սաբանջըները։ Ձերբակալվել են նաև «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրակ Էլմասը, դերասանուհի Գյուզիդե Դուրանը և այլք։

Եթե նրանց մոտ թմրանյութերի հետքեր հայտնաբերվեն, դատարանը կարող է ձերբակալել հայտնիներին կամ կիրառել այլ իրավական միջոցներ։ Ձերբակալություններին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ին։

Ավելի վաղ դերասաններ Իսմայիլ Հաջիօղլուն և «Cranberry Sherbet» սերիալի դերասան Դողուքան Գյունգյորը զրկվել են հեռուստասերիալներում իրենց դերերից՝ ձերբակալվելուց և թմրանյութերի օգտագործումը խոստովանելուց հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder