Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ ՆԳՆ-ն՝ «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
Հասարակություն
20:17 25/03/2026
Հայաստան

Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ ՆԳՆ-ն՝ «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին

Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder