«Հրապարակ». Ինչու է ՔԿԾ վարչակազմը ուզում օր առաջ ազատվել «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանից
Օրվա մամուլ
08:43 25/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է ՔԿԾ վարչակազմը ուզում օր առաջ ազատվել «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։ Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։

Հիշեցնենք. օրերս գրել էինք, որ ՔԿՀ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿՀ-ի հսկիչների սենյակում, ինչը բացահայտվել էր, և Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի։ Սակայն ՔԿԾ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Ի դեպ, նա «Սևան» ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել և 2025թ. հոկտեմբերին նշանակվել էր Արթիկի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում` հրդեհել գույքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder