Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,-Դեպքի վայրում լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Նարեկ Սարգսյանի խոսքով` շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
Հայտնելով, որ հրդեհի պատճառները կպարզվեն լրացուցիչ ուսումնասիրությունից հետո՝ ՆԳՆ մամուլի քարտուղարն ասաց.
«Բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդատային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»։