Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդար դատաքննության պարագայում՝ Արշակ Սրբազանն արդարացվելու է․ Սերգեյ Հարությունյան
«Իրավունքի և օրենքի տեսանկյունից, վստահաբար, կարող եմ ասել, որ արդար դատաքննության պարագայում, որի ակնկալիքն ունենք, Արշակ Սրբազանն արդարացվելու է, ինչպես նաև մյուս Սրբազանները»,- այս մասին Արշակ Սրբազանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ հավելելով․
«Այս ամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի հետևանքն է։ Սրանք քրեական տարբեր շինծու գործեր են, որոնց նպատակը հենց եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները շարունակելն է։ Վստահաբար կարող եմ ասել, որ անաչառ դիտորդի մոտ այսօր է՛լ ավելի կասկածներ առաջացան, որ այս գործը շինծու է, որ նույնիսկ թմրադեղը, որը իբր եղել է, չկա գործում»։
Անդրադառնալով այն հարցին, թե Արշակ Սրբազանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը, արդյո՞ք դատավարը «գլուխն ազատեց» այս գործից, փաստաբանը պատասխանեց․
«Արդար որոշում էր, իսկ հետևությունները՝ ամեն մեկս կարող ենք անել։ Ակնկալում եմ, որ մոտիվացիան պետք է լինի օրենքի իրավունքի գերակայությունը»։
Նա նաև տեղեկացրեց, որ գործը կմակագրվի այլ դատավորի, որի հետո կտանան որոշումը և կտեղեկացնեն հանրությանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։