Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արտաքին հետախուզական ծառայությունն ասում է՝ 2026-ին ռազմական էսկալացիան անհավանական է, մինչդեռ Փաշինյանն ամեն օր խոսում է պատերազմից. Թաթոյան
«Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թաքուն ու գաղտնի են պահել հասարակությունից ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք մեզ պետք է բերեն իրական խաղաղություն»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով խաղաղության հասնելու ուղիները, անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6 կետերը։
Քայլ 1․ Կստեղծվի ՀՀ վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով։
Քայլ 2․ Հանձնաժողովի մշակած ծրագրի հիման վրա կապահովվի՝ զսպման լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ռազմական հավասարակշռություն մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։
Քայլ 3. Մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի մշակումը՝ օրենքի մակարդակով կսահմանվի՝ պաշտպանության ծախսերը չեն կարող ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր լինել։ Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտադիր կուղղվի հայաստանյան ընկերություններից գնումների համար՝ արագացնելու համար մեր ներքին ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։
Քայլ 4. Երկիրը մշտապես պատրաստ կլինի պաշտպանության, որովհետև բոլորը՝ պետությունը, հասարակությունը և տնտեսությունը, կգործեն որպես մեկ համադրված համակարգ։ Քայլ 5. Ճշմարտության բացահայտման և պատասխանատվության սահմանման համար անմիջապես կհանրայնացվի 2016թ․ քառօրյա և 2020 թ․ 44-օրյա պատերազմների վերաբերյալ ԱԺ զեկույցները։
Քայլ 6. Կստեղծվի խելամիտ սահմաններ ու թվային պաշտպանություն՝ ավտոմատացված ցանկապատով և մարդու անմիջական ներգրարման նվազեցումով։ Կգործի եռաշերտ բանաձև՝ ավտոմատ հայտնաբերում, կստեղծվի տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու կարողություններով օժտված բանակ։
Նա նշեց, որ լայն համագործակցություն են ծավալելու արևմտյան, արևելյան գործընկերների հետ՝ հատկապես ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից։ Թաթոյանի գնահատմամբ, գործող իշխանության ռազմավարական անկարողություն է պատճառը, որ մեր երկրի համար չեն կարողացել ստեղծել պատերազմի զսպման մեխանիզմներ։
«Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ խնդիրը լուծելու համար, ինչը բացասաբար է ազդում քաղաքական համակարգի, գործընթացների, խոսույթի վրա ու պառակտում է մեր հասարակությանը»,-ասաց Թաթոյանը։
Վարչապետի պաշտոնի համար մրցապայքարի մեջ մտած Թաթոյանն ասածի վերաբերյալ մի օրինակ ներկայացրեց, որը վերաբերում է Սհմանադրության հայտարարված փոփոխություններին։
«Ակնհայտ է, որ սահմանադրական հանրաքվեն Իլհամ Ալիևի հանրաքավեն է, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ զիջումն անում է իր ձախողած քաղաքականության հետևանքով; Գիտեք, խաղաղությունն ու անվտանգությունը սրտիկներով, պաչիկներով չեն, օրը հինգ անգամ խաղաղություն գոռալով չի։ Հայաստանի քաղաքական համակարգում չկան պատերազմ ուզող ուժեր, Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատերազամամետ ուժեր կան, բացարձակ դեմագոգիա է, որը ծառայում է մեր հակակռակորդ երկրի շահերին»,-ասաց նա։
Բանախոսն ընդգծեց՝ Փաշինյանի ենթակայությամբ գործող Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարում է, որ 2026-ին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան, մինչդեռ Փաշինյանն ամեն օր խոսումէ պատերազմից։
«Ակնհայտ է, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից սպեկուլյացիա է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։