Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան
Քաղաքական
15:21 25/03/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին. Թաթոյան

«Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, շահագործում է մեր ժողովրդի վախերն ու վախ է տարածում; Իրականում դրա պատճառը նրա ձախողած քաղաքականությունն է»,-հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի պատերազմով վախեցնելու մասին հայտարարություններին։

Ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետի թեկնածու հայտարարված Արման Թաթոյանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

«Մենք ասում ենք, որ Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրելու դեպքում մենք էլ պատրաստ ենք այն ստորագրել։ Մենք ասում ենք, որ ԹՐԻՓՓ-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթ է այ իրավիճակում։ Մենք ասում ենք, որ շարունակելու ենք այն տեղից, որտեղ կանգնելու է այս իշխանության քաղաքականութունը։ Ուզո՞ւմ եմ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտե՞ղ է այստեղ պատերազմի հիմքը»,-ասաց Թաթոյանը։

Խաղաղության համատեքստում նա ընդգծում է  զսպող կարողություններ ունեցող բանակ ունենալը, ինչի մասին Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder