Քաղաքացիների մոտ 50 տոկոսը որպես երկրի առաջ ծառացած խնդիրները լուծող առաջնորդ տեսնում է Ս. Կարապետյանին. Հարցում
Քաղաքական
17:56 25/03/2026
Հայաստան

Քաղաքացիների մոտ 50 տոկոսը որպես երկրի առաջ ծառացած խնդիրները լուծող առաջնորդ տեսնում է Ս. Կարապետյանին. Հարցում

«Պատերազմի վերսկսման վտանգով  շատ մտահոգված մարդկանց 74 տոկոսը վատ է գնահատում այս կառավարության աշխատանքը, մի փոքր մտահոգված քաղաքացիների 56 տոկոսն է վատ գնահատում կառավարության աշխատանքը»,-Ջերմուկում անցկացվող Անվտանգության միջազգային  համաժողովի ժամանակ հարցման արդյունքում ստացված նման տվյալներ ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։

Այս արդյունքները թույլ են տալիս նրան ասելու, որ մարդիկ հասկանում են՝ իշխանություններն են Հայաստանի անվտանգային խնդիրների առաջացման հիմնական պատճառը։

Մասնակիցներին հարցրել են, ո՞վ կարող է լուծել երկրի առաջ ծառացած այս խնդիրները։ Համապատասխանաբար 64 և 50 տոկոսը պատասխանել են՝ այլընտրանքը Սամվել Կարապետյանն է, որ Հայաստանին կարող է բերել կայուն ու երկարաժամկետ խաղաղություն։

Ո՞վ է առաջնորդության սիմվոլը։ Մի քանի գործիչների անունների շարքում եղել է նաև հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի անունը։ Հարցման մասնակիցների 49 տոկոսի ընտրությունը կանգ է առել նրա անվան վրա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր անվտանգային ծրագիրը ներկայացրեց մարտի 18-ին։ Օրեր անց անցկացված հարցման մասնակիցների 66 տոկսն ասել են՝ լսել են անվտանգային ծրագրի մասին։

Հաջորդ հարցը մոտավորապես այսպես է հնչել՝ ո՞վ կարող է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը հակառակորդների մոտ։ Ընտրությունը եղել է Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Հարցվածների 32 տոկոսն ասել են Սամվել Կարապետյանը, 27 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիների մոտ 50 տոկոսը որպես երկրի առաջ ծառացած խնդիրները լուծող առաջնորդ տեսնում է Ս. Կարապետյանին. Հարցում