Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են. Փաշինյանը հերքում է, որ 2023 թ-ին արցախցիները բռնագաղթելուց առաջ երկու օր կռվել են
Քաղաքական
13:04 26/03/2026
ԼՂՀ

Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են. Փաշինյանը հերքում է, որ 2023 թ-ին արցախցիները բռնագաղթելուց առաջ երկու օր կռվել են

«Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը»,-ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր կողմից Արցախը հանձնելու մասին հարցին և ներկայացնելով 2023 թվականի արցախյան պատերազմից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում կայացած նիստից տվյալ, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները: 

«Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80%, կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված:

Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,-նշեց նա:

Փաշինյանը պնդեց, որ այն ժամանակ քաղաքական գործընթացի հնարավորություն էր ստեղծել, բայց Արցախի ղեկավարության որոշ շրջանակներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իշխանափոխություն իրականացրեցին։

 «Ուզում եմ հաստատել, որ նրանք ինչը որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում էին անել Հայաստանում, որոնք Հայաստանում  իշխող  շրջանակների  և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից, փախան Ղարաբաղից՝ ինձ մեղադրելով, որ սահմանները փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։

Սուտ է, չի եղել նման բան, փախել են ճողոպրել են»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder