Այսօր խոսում ենք կայացած կոլեկտիվի մասին, որը տարածաշրջանում թելադրում է օրակարգ, ժանրային ոճ. Սերգեյ Սմբատյան
Մշակույթ
13:45 26/03/2026
Հայաստան

Այսօր խոսում ենք կայացած կոլեկտիվի մասին, որը տարածաշրջանում թելադրում է օրակարգ, ժանրային ոճ. Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը ներառում է մի շարք հետաքրքիր նախագծեր, մեծամասշտաբ համերգային գործունեություն Հայաստանում և արտերկրում։ Ասուլիսում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

«Ունենք հետաքրքիր ծրագրեր երիտասարդների համար՝  նպատակ ունենալով նրանց մոտեցնել դասական երաժշտությանը։ Այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, արդեն մեծ ազդեություն ունի նոր ունկնդրի ներգրավման մասով»,- նշեց նա։

Սարգիս Բալբաբյանի խոսքով, Հայաստանն առանձնանում է շատ երկրներից հենց երիտասարդ ունկնդրի մեծ կշիռ ունենալու առումով։

«Մեր նվագախմբի անցած 20 տարվա  աշխատանքի կարևոր ձեռբերումներից է երիտասարդացնել ու հետաքրքրություն առաջացնել   դասական երաժշտության նկատմամբ»,- ասաց նվագախմբի տնօրենը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտարարեց, որ իրենց կոլեկտիվի նպատակն է արժեքներ ստեղծել, արժեհամակարգ ձևավորել։ Կոլեկտիվը 2025 թվականին նվագել է 133 համերգ՝ 65-ը Երևանում, 15-ը՝ մազերում, 53-ը՝ Հայաստանից դուրս։

«Դա այն նշաձողն է, որտեղ Եվրոպայի լավագույն նվագախմբերը, կարծեք,  զարմանում են, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է»,- ասաց Ս.Սմբատյանը։

Նա հայտնեց, որ այժմ բանակցում են՝ կազմակերպելու  «Սիմֆոնիկ Համասյան», «Սիմֆոնիկ Մեսչյան» համերգներ։

«Մեծ պլաններ ունենք»,- ընդգծեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։

Նա նշեց, որ Հայաստանում դասական երաժշտության հետ կապված բոլոր ալգորիթմենրը՝ եկած դեռևս Սովետական միությունից, ուժեղ են։ 

«Այսօր մենք խոսում ենք կայացած կոլեկտիվի մասին, որը տարածաշրջանում թելադրում է  օրակարգ, ժանրային ոճ»,- ասաց Սմբատյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին՝ ապրիլի 14-ին Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ 

«Նա համաձայնեց ոչ միայն նվագախմբի հետ ելույթ ունենալ, նաև համերգը ձայնագրվի, ինչը մեծ հաջողություն է, փաստը կարձանագվի, որ Լանգ Լանգը մեզ հետ նշեց մեր 20-ամյակը, աշխարհը կտեսնի, որ Լանգ Լանգը Հայաստանում է, նշում մեզ հետ մեր տոնը»,- ասաց Ս.Սմբատյանը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր խոսում ենք կայացած կոլեկտիվի մասին, որը տարածաշրջանում թելադրում է օրակարգ, ժանրային ոճ. Սերգեյ Սմբատյան