Ջերմաստիճանն այսօր կբարձրանա
Հասարակություն
08:18 26/03/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր կբարձրանա

Երևանում մարտի 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի, 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկն ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն այսօր կբարձրանա