Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դուք փակում եք երրորդ հանրապետությունը, բայց չունեք բանալին, թե ինչպես եք կառուցում 4-րդ հանրապետությունը և 4-րդ հանրապետության կառուցման ձեր բանակին մեր ազգային նվաստացումն է, համահայկական իրավունքներից, մեր ինքնությունից հրաժարումն է»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ Բաքվից ու Անկարայից թելադրված օրակարգով ՔՊ-ն ուզում է Հայաստանը վասալացնել։
«Սա Հայաստանի թրքացման ծրագիրն է մեր ինքնության հաշվին։ Իմ ամենադաժան երևակայությամբ չէի կարող պատկերացնել, որ մի օր այս ամբիոնում քննարկվելու է Արարատը մերն է, թե մերը չէ, Ամարասը, Դադիվանքը մերն է, թե մերը չէ։ Ամոթ»,- ասաց Լ. Գալստյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Թող 1920 թվականին Դաշնակցությունն Արարատը չկորցներ, որ հիմա չքննարկեինք՝ մերն է, թե մերը չէ։ Ի դեպ, այդ կորցնելու ժամանակ, դրան զուգահեռ Դաշնակցությունը նամակ էր գրում Աթաթուրքին՝ խնդրելով ռազմական օգնություն բոլշևիկների դեմ...
Էնքան կասեմ, կմնաք տակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։