Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Քաղաքական
20:25 26/03/2026
Հայաստան

Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան»  և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել էին Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է կայացած քվեարկությունների արդյունքները:

ԱԺ Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 1 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 25-ը:

Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեատուփում առկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը:

Հիշեցնենք, որ Թադևոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր և հրաժարականի դիմում էր ներկայացրել:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder