«Հրապարակ». Պապիկյանն ինչպես է լծվել ՔՊ-ի համար քվե բերելու գործին
Օրվա մամուլ
08:33 26/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Պապիկյանն ինչպես է լծվել ՔՊ-ի համար քվե բերելու գործին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած և իբրև իշխանության բարի կամքի դրսևորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն  ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։

Մեր աղբյուրներն ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին և հետաքրքրվում՝ եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, մեր աղբյուրն իր վարկածն ունի։ Նրա կարծիքով՝ Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում, և նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են, ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին և ՔՊ-ին ընտրեն։ Սակայն մեզ ասացին, որ քիչ չեն նաև այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են և ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder