Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զելենսկին հայտարարել է խաղաղությունը «առաջնորդների մակարդակով» քննարկելու իր պատրաստակամության մասին
Ուկրաինան պատրաստ է խաղաղության շուրջ քննարկումներ անցկացնել ղեկավարների մակարդակով, սակայն Ռուսաստանը, իբր, ցանկանում է վերջնագիր՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինացիները լուրջ են վերաբերվում բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ պետք է ավելի լավ խոսենք՝ ղեկավարության մակարդակով, և մենք պատրաստ ենք դրան։ Ռուսները ցանկանում են վերջնագիր՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որպեսզի Ուկրաինան ընդունի իրենց պայմանները», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ սա ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում Դոնբասի իրենց կողմից օկուպացված մասից։