ՀՀ իշխանությունները դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, իրենց դեմ խաղ չկա. Աբրահամյան
Քաղաքական
09:31 26/03/2026
Հայաստան

ՀՀ իշխանությունները դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, իրենց դեմ խաղ չկա. Աբրահամյան

«Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագմավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։

«Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա»,-գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder