Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ղարաբաղից տեղահանվածները պետք է խաղաղվեն ու դուրս գան պանդուխտի հոգեբանությունից, սա կայսերական-ստալինյան հայրենասիրություն է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։ Նա ընդգծեց, որ խաղաղությունը սոսկ ստորագրված պայմանագիր չէ, այլ հասարակության սոցիալ-հոգեբանական ընկալումը։
Նրա խոսքով՝ խաղաղության առանցքային բաղադրիչներից մեկը «պանդուխտի հոգեբանությունից» ձերբազատվելն է։ Նա քննադատեց իր խոսքով այն շրջանակներին, որոնք փորձում են տեղահանված արցախցիներին պահել սպասողական վիճակում։
«Ես ուզում եմ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք թույլ չենք տալիս, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն։ Չկա ավելի տառապալի բան, քան անվերջ սպասումը։ Սա կայսերական քաղաքականություն է՝ հորդորել մարդկանց չխաղաղվել ու սպասել վերադարձի»,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը համեմատեց անվտանգությունը մեքենա ունենալ-չունենալու հետ։ Նա նշեց, որ երկար տարիներ մենք սխալ ենք ընկալել անվտանգության հասկացությունը՝ այն համեմատելով ավտոմեքենայի կառուցվածքի հետ. «Անիվ կամ ղեկ ունենալը դեռ չի նշանակում մեքենա ունենալ։ Մենք կարող ենք ունենալ չորս անիվ կամ տասնհինգ նստատեղ, բայց դա դեռ ամբողջական մեքենա չէ։ Այս ամենը «ստալինյան հայրենասիրություն» է։ Մենք պետք է խաղաղվենք, այլապես կկորցնենք ձեռք բերված խաղաղությունը»։
Նիկոլ Փաշինյան հավելեց, որ մինչև 2020 թվականը Հայաստանը ոչ թե խաղաղության, այլ «սառեցված պատերազմի» մեջ է եղել, փորձելով պատերազմի պարտության պատճառը կապել նախկին սոցիալ-հոգեբանական ընկալումների հետ։