Սամվել Կարապետյանին կընտրի երևանցիների 53 տոկոսը, Նիկոլ Փաշինյանից դժգոհ է երևանցիների 77 տոկոսը. Հարցում
Քաղաքական
13:19 26/03/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանին կընտրի երևանցիների 53 տոկոսը, Նիկոլ Փաշինյանից դժգոհ է երևանցիների 77 տոկոսը. Հարցում

Բոլոր հարցումների համաձայն՝ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը։ Նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ  Աշոտ Մարկոսյանը։

Հարցման արդյունքները վկայակոչելով՝ նա արձանագրում է, որ Երևանում Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը պատմականորեն բարձր է։

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից դժգոհ է երևանցիների 77 տոկոսը; Նրա աշխատանքով բավարարված է միայն 22 տոկոսը»,-նշում է Մարկոսյանը։

Երբ հետազոտական կազմակերպությունները տալիս են հարց՝ ո՞ւմ կընտրեիք վարչապետ, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Սամվել Կարապետյանին, Երևանում հարցվածների 53 տոկոսի ընտրությունը կանգ է առնում Սամվել Կարապետյանի վրա, 21 տոկոսինը՝ Նիկոլ Փաշինյանի վրա։

Հարցման այլ արդյունքներ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանին կընտրի երևանցիների 53 տոկոսը, Նիկոլ Փաշինյանից դժգոհ է երևանցիների 77 տոկոսը. Հարցում