«Ամոթ», «էնքան կասեմ, կմնաք տակը». Գալստյան-Ռուբինյան բանավեճ
Քաղաքական
17:01 26/03/2026
Հայաստան

«Ամոթ», «էնքան կասեմ, կմնաք տակը». Գալստյան-Ռուբինյան բանավեճ

«Դուք փակում եք երրորդ հանրապետությունը, բայց չունեք բանալին, թե ինչպես եք կառուցում 4-րդ հանրապետությունը և 4-րդ հանրապետության  կառուցման ձեր բանակին մեր ազգային նվաստացումն է, համահայկական իրավունքներից, մեր ինքնությունից հրաժարումն է»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ Բաքվից ու Անկարայից թելադրված օրակարգով ՔՊ-ն ուզում է Հայաստանը վասալացնել։

«Սա Հայաստանի թրքացման ծրագիրն է մեր ինքնության հաշվին։ Իմ ամենադաժան երևակայությամբ չէի կարող պատկերացնել, որ մի օր այս ամբիոնում  քննարկվելու է  Արարատը մերն է, թե մերը չէ, Ամարասը, Դադիվանքը մերն է, թե մերը չէ։ Ամոթ»,- ասաց Լ. Գալստյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Թող 1920 թվականին Դաշնակցությունն Արարատը չկորցներ, որ  հիմա չքննարկեինք՝ մերն է, թե մերը չէ։  Ի դեպ, այդ կորցնելու ժամանակ, դրան զուգահեռ Դաշնակցությունը  նամակ էր գրում Աթաթուրքին՝  խնդրելով ռազմական օգնություն բոլշևիկների դեմ...

Էնքան կասեմ, կմնաք տակը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ամոթ», «էնքան կասեմ, կմնաք տակը». Գալստյան-Ռուբինյան բանավեճ