Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
WSJ. Իրանում մոտ ժամանակներս կարող է ցամաքային գործողություն սկսվել
Սպիտակ տունը պատրաստ է առաջիկա օրերին ցամաքային գործողություն անցկացնել Իրանում։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ի թղթակից Ալեքս Ուորդը՝ հղում անելով հանրապետական կոնգրեսականներին։
«ԱՄՆ պաշտոնյաները հստակորեն ակնարկում են, որ Իրանում ցամաքային գործողություն է նախատեսվում և կարող է շուտով սկսվել», -գրել է Ուորդը իր X էջում։
Ըստ ամերիկյան Axios պորտալի՝ աղբյուրներին հղում անելով, ԱՄՆ զինված ուժերը պլանավորում են շարունակել հարվածները Իրանի տարածքում առնվազն երկու-երեք շաբաթ, նույնիսկ եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ տեղի ունենան։ Ավելի վաղ NYT-ն՝ աղբյուրներին հղում անելով, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու 15 կետանոց ծրագիր։ Պակիստանի պաշտոնյաները Associated Press-ին հայտնել են, որ ծրագիրն արդեն ստացվել է իրանական կողմի կողմից։ Սակայն Թեհրանը հերքում է այն պնդումները, որ երկու կողմերի միջև արդյունավետ բանակցություններ են ընթանում։