Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես որ վարչապետ չընտրվեմ, դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք. Փաշինյանը՝ լրագրողին
«Մենք ոչ մեկին չենք վախեցնում, այլ մտքեր ենք փոխանակում մեր հանրության հետ»,- պատասխանելով հարցին, թե ինչու է ընտրողներին վախեցնում Ռտոբերտ Քոչարյանով, ռուսներով կամ պատերազմով՝ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նախորդ ճեպազրույցում ասածը նորից կրկնեց, թե լրագրող Վահե Մակարյանը կքվեարկի ՔՊ-ի օգտին, բայց չի բարձրաձայնում, քանի որ այդ մասին հայտարարելուց հետո նրա լրատվամիջոցի ֆինանսավորումը կկտրվի։
«Դուք լրագորղ եք աշխատում, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև ձեզ ֆինանսավորողներին պետք է, որ գաք էս միկրոֆոնների տակ կանգնեք դոշ ծեծելով ինչքան վիրավորական, բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն կա անեք, իրենք էլ ասեն՝ տեսեք ինչ թույլ է, ծնոտին չտվեց»,-հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, որ իր ուժեղությունը լեգիտիմության մեջ է։
Փաշինյանը վստահեցրեց, որ եթե ինքը վարչապետ չլինի՝ լրագրողը 4 ժամ հետո աշխատանք չի ունենալու, որովհետև չուն լրագրողին հարիր որակներ։
«Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք,-հայտարարեց Փաշինյանը։
Նա լրագրողին խորհուրդ տվեց աշխատել իր վրա։
«Ես էլ եմ գնում Կառավարման ակադեմի, ես սովորում եմ, որովհետև ես տեսնում եմ որ ես սխալվում եմ»,- ասաց Փաշինյանը