Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո
Աշխարհում
13:32 27/03/2026
Աշխարհ

Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո

«Ինտերի» հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո: Մատեո Մորետտոյի խոսքով՝ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ շարունակում է մնալ բարդ:

«37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները կանգ են առել։ Եթե Մխիթարյանը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ, կիսապաշտպանը կարող է մտածել կարիերան ավարտելու մասին»,-գրում է Euro football-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder