Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում
Պրահայում անցկացվող Աշխարհի գեղասահքի առաջնության կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հանդես է եկել «Միլիոնատերը ետնախորշից» օսկարակիր հայտնի ֆիլմի երաժշտության ներքո։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող և Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը գրավել էր 8-րդ տեղը։
«Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։
Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,- նշում են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։
