Ջերմաստիճանն այսօր կնվազի
Հասարակություն
07:54 27/03/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր կնվազի

Երևանում մարտի 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մարտի 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։

 Մարտի 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն այսօր կնվազի