Ամերիաբանկը` Toon Expo-ում. 0% կանխավճարով բնակարան ձեռք բերելու բացառիկ հնարավորություն էքսպոյի մասնակիցներին
Տնտեսություն
17:22 27/03/2026
Հայաստան

Ամերիաբանկը` Toon Expo-ում. 0% կանխավճարով բնակարան ձեռք բերելու բացառիկ հնարավորություն էքսպոյի մասնակիցներին

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկն այս օրերին մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին՝ TOON Expo-ին, որն այս անգամ ունի ներդրումային շեշտադրում:

Արդեն 3-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկը TOON Expo-ի կարևորագույն մասնակիցներից է՝ կառուցապատող գործընկերների հետ համատեղ ներկայացնելով հատուկ առաջարկներ։

Ամերիաբանկի տաղավարում այցելուներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:

«Մենք ձգտում ենք մշտապես լինել մեր հաճախորդների, գործընկերների կողքին, օգտագործել ցանկացած հնարավորություն ներկայացնելու մեր առաջարկները, հնարավորությունները, ականջալուր լինելու շուկային, մեր հաճախորդների կարիքներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի Երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ TOON Expo-ն հենց այն հարթակներից մեկն է, որտեղ մեկ հարկի տակ համախմբվում են շուկայի բոլոր դերակատարները՝  անշարժ գույքի գործակալները, կառուցապատող, ֆինանսական համակարգը ներկայացնող, հարակից ծառայություններ մատուցող ընկերությունները, ինչը բացառիկ հնարավորություն է  ստեղծում փորձի փոխանակման, միմյանց  հետ ոլորտի միտումների ուսումնասիրման, շուկայի կարիքների բացահայտման համար։

Ամերիաբանկն այս տարի ևս TOON Expo-ում ներկայանում է գրավիչ առաջարկներով։

«Մենք Expo-ի շրջանակում հանդես ենք գալիս հատուկ, սահմանափակ առաջարկներով։ Մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ իրական 0% կանխավճարով։ Սա նշանակում է, որ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեն ձեռք բերել անշարժ գույք առանց որևէ նախնական վճարի։ Կարևոր է նշել, որ այս առաջարկը գործում է միայն ցուցահանդեսի օրերին և ունի սահմանափակ ժամկետ»,- մեզ հետ զրույցում նշեց Ամերիաբանկի Հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանը։

Լիանա Աղայանը հավելեց, որ Հայաստանի հիփոթեքային շուկան վերջին տարիներին ապրում է նոր զարգացում. «Եթե նախկինում շինարարությունը կենտրոնացած էր  հիմնականում Երևանում, այժմ նկատելի է  հավասարակշռված աճ թե' մայրաքաղաքում, թե' մարզերում։ Շինարարությունն ակտիվացել է երևանամերձ բնակավայրերում, նաև Տավուշի, Արարատի, Արմավիրի,  Կոտայքի մարզերում։  Այս ակտիվությունը պայմանավորված է հիմնականում եկամտահարկի վերադարձի մասին օրենքի առկայությամբ, համեմատաբար մատչելի գներով, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմամբ և կյանքի որակի աստիճանական բարելավմամբ»։

Էքսպոյում Ամերիաբանկը ներկայացնում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկը: Այս վարկատեսակի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ լրացուցիչ եկամուտ: Օգտվելով այս վարկատեսակից՝ կարելի է նաև ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնել կամ այլ կերպ բիզնեսում ներդրում կատարել:

Ամերիաբանկի Գրավով ապահովված և ներդրումային վարկերի պրոդուկտի մենեջեր Գրիգոր Աբաջյանն ասաց, որ ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:

«Այս վարկատեսակի միջոցով վերջին երկու տարվա ընթացքում մեր պորտֆելը 2,5 անգամ մեծացել է։ Սա նշանակում է՝ այս վարկերի նկատմամբ պահանջարկն աճում է, հաճախորդները հետաքրքրված են այս վարկատեսակի միջոցով արտասահմանում գույք ձեռք բերելու հնարավորությամբ»,- նշեց նա։

Ամերիաբանկը ցուցահանդեսին ներկայանում է նաև իր MyHome.am օնլայն հարթակով, որն անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում է առավել հարմար և հասանելի: MyHome-ում հնարավոր է փնտրել, գնել, վաճառել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից, ինչպես նաև դիտարկել արտերկրում գույք ձեռք բերելու տարբերակներ:

Ամերիաբանկի Պրոդուկտի իրագործման մենեջեր Տիգրան Գրիգորյանն ասաց, որ հարթակում ներկայացված են շուկայի առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները, ֆիզիկական անձնանց կողմից վարձակալության և վաճառքի հայտարարությունները և այլն։

«Վերջին մեկ տարվա ընթացքում MyHome հարթակի օգտատերերի թիվն աճել է շուրջ 60 տոկոսով։ Սա խոսում է ոչ միայն հետաքրքրվածության, այցելությունների, նաև շուկայում Ամերիաբանկի  հանդեպ առկա վստահության մասին։ Մարդիկ գալիս են MyHome ոչ միայն  հայտարարություններ դիտելու, նաև որոշում կայացնելու ու այդ կարևոր որոշումը մեզ հետ միասին իրականացնելու նպատակով»,- նշեց նա։

MyHome-ի օգտատերերն այլ առավելություններ ևս ունեն. գրանցվելով հարթակում՝ այցելուները կարող են ստանալ մինչև 40% զեղչի պրոմո կոդ հարթակի գործընկեր խանութներից գնումներ կատարելու համար: MyHome-ում կարելի է նաև օգտվել վարկային, վերանորոգման և հիփոթեքային առաջարկների հաշվիչներից։

«Վերանորոգման հաշվիչը հնարավորություն է տալիս   հաճախորդներին մուտքագրել իրենց բնակարանի մակերեսը, ստանալ վերանորոգման տարբեր սցենարներ։ Այդպես հնարավոր է լինում կայացնել ֆինանսական ավելի պլանավորված որոշումներ դեռևս գույքի  որոնման փուլում»,- ասաց Տիգրանը:  

Բացի տեղական շուկայից, MyHome-ում ներկայացված է արտասահմանյան գույք՝ Արաբական Միացյալ էմիրություններում, Իսպանիայում, Հունաստանում, Վրաստանում, և աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։

«Մեր տեսլականը պարզ է՝  ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ անշարժ գույքի հետ կապված ցանկացած որոշում  կլինի ավելի պարզ և հասանելի»,- եզրափակեց նա:

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 23.1% շուկայի մասնաբաժնով (2025թ.-ի IV եռամսյակի տվյալներով)։

Հավելենք, որ Toon Expo ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ՝ թե՛ Հայաստանի, թե արտասահմանյան շուկաներից: Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ, նախորդ 5-ի արդյունքում վաճառվել է 750 մլն ԱՄՆ դոլարից ավելի անշարժ գույք։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder