Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելում վերջին 24 ժամում իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թիվը հասել է 204-ի։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության հրապարակած թվերը։ Հակամարտությունից ի վեր ԲԿ-ներ են տեղափոխվել վնասվածքներ ստացած 5000 մարդ։
Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներում բուժում ստացողներից մեկի վիճակը ծանր է, ինի վիճակը` միջին ծանրության, իսկ 184-ի վիճակը` լավ։
Նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր հիվանդանոցներ է ընդունվել 5045 մարդ, որոնցից 120-ն այս պահին հոսպիտալացված են։