Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան
Քաղաքական
09:52 27/03/2026
Հայաստան

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան

«Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով»,- նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա, պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

«Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։

Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է»,- գրել է Ս.Սարգսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder