«Կանազ»-ի հրդեհի վայրում իրականացվել են համալիր փորձաքննություններ, եզրակացությունը՝ սեղմ ժամկետում․ Փորձագիտական կենտրոն
Հասարակություն
19:59 27/03/2026
Հայաստան

«Կանազ»-ի հրդեհի վայրում իրականացվել են համալիր փորձաքննություններ, եզրակացությունը՝ սեղմ ժամկետում․ Փորձագիտական կենտրոն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի  մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

  • Հրդեհատեխնիկական փորձաքննություն-կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
  • Շինարարական փորձաքննություն-կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
  •  Ապրանքագիտական փորձաքննություն-գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder