Ֆիդանը բանակցություններ է վարել Արաղչիի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ
Քաղաքական
20:39 27/03/2026
Տարածաշրջան

Ֆիդանը բանակցություններ է վարել Արաղչիի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ Իրանի շուրջ հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր (մարտի 27-ին) հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բեդիր Աբդուլաթիի և ԱՄՆ պաշտոնյաների հետ», - ասել է աղբյուրը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հակամարտությանը վերջ դնելու համար ձեռնարկվող միջոցառումները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder