Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում
Սպորտ
08:00 27/03/2026
Հայաստան

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում

Պրահայում անցկացվող Աշխարհի գեղասահքի առաջնության կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հանդես է եկել «Միլիոնատերը ետնախորշից» օսկարակիր հայտնի ֆիլմի երաժշտության ներքո։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող և Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը գրավել էր 8-րդ տեղը։

«Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։

Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,- նշում են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում