Գիտեմ՝ որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մոտ միջադեպի ու հայհոյանքի մասին
Քաղաքական
12:22 27/03/2026
Հայաստան

Գիտեմ՝ որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մոտ միջադեպի ու հայհոյանքի մասին

«Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր, գիտեմ՝ ում կողմից է կազմակերպված: Ես վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, նման դեպքերը շատ են լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ իր ու քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին, հնչած հայհոյանքին։

Նա նշեց նաև, որ գիտի, թե որտեղից է ուղղորդված։

«Գալ ու որդեկորույս, անհայտ կորածների ծնողների ու բարեկամների մեջ խառնվել, քաղաքական նպատակ հետապնդել, հեռախոսի ուղիղ եթերով  Ազգային ժողովի նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել...»,- ասաց Սիմոնյանը։

Նա կարծում է, որ 2-3 սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ. «Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ, կգործեն, եթե մյուս կողմի գործողությունների մեջ ինչ-որ բան գտնեն, կարձագանքեն։

Երկրորդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդն է։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության խոսքեր էին գրել ինձ իմ նկատմամբ այդ հարձակումից հետո։

Երրորդ սուբյեկտը իմ կուսակցությունն է։ Չի քննարկվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գիտեմ՝ որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մոտ միջադեպի ու հայհոյանքի մասին