Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր առաօրյան, նամակներին է ծանոթացել, հետո թմբուկի առցանց դասի մանակցել։ Հիմա էլ թիմակիցների հետ «կոֆե Կենտրոն» է անում։
Մինչ այդ նա մի քանի նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.
«Ափսոս, ընտրական այս փուլում օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել։ Բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել.
Նիկոլ Փաշինյան բարև Ձեզ. ես մի մեծ խնդրանքով եմ Ձեզ դիմում և մեեեծ հույսով ու հավատով լցծած որ այն կարժանանա ձեր ուշադրությանը և անպատասխան չի մնա: Իմ եղբայրը տարիներ շարունակ երազում է պուդել ցեղատեսակի փոքրիկ շնիկ ունենալ, և ես չեմ կարողամում իրականացնել իր երազանքը, եթե հնարավոր է խնդրում եմ Ձեզ դուք ի կատար ածեք իր երազանքը։ Թող նա հավատա ,որ հրաշքներ լինում են կյանքում»։
«Նաև այսպիսի սիրուն նամակ.
Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ»։