Կանազի շենքի հրդեհի գործով 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին. ՆԳՆ
Իրավունք
09:36 28/03/2026
Հայաստան

Կանազի շենքի հրդեհի գործով 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին. ՆԳՆ

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան ժամը 19։12-ին ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։  Հրդեհը կարողացել են մարել ավելի քան չորս ու կես ժամ հետո՝  ժամը 23։44-ին։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder