Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկ օր էլ ժամանակ ունենք հասկանալու՝ Սպերցյանը կլինի՞ խաղադաշտում, թե՞ ոչ. Եղիշե Մելիքյան
«Մեծ փոփոխություններ են ազգային հավաքականում»,- Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նա նշեց, որ պետք է լավատես լինել, համբերություն ունենալ։
Հարցին՝ որքա՞ն լուրջ է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի վնասվածքը, արդյո՞ք նա վաղը դուրդ կգա մարզադաշտ, Մելիքյանն ասաց. «Մեկ օր էլ ժամանակ ունենք հասկանալու Սպերցյանը կլինի՞ խաղադաշտում, թե՞ ոչ, վաղն այդ մասին կարող ենք իմանալ, առայժմ աշխատանք է գնում նրան պատրաստելու խաղին»։
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Մանրամասն՝ տեսանյութում։