Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների շուրջ
Քաղաքական
17:26 28/03/2026
Հայաստան

Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների շուրջ

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:

Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder