Հորմուզի փակ լինելու հետևանքով կթանկանան բանջարեղենը, դեղորայքը, բժշկության մեջ կառաջանան լուրջ խնդիրներ. BBC
Տնտեսություն
11:18 28/03/2026
Աշխարհ

Հորմուզի փակ լինելու հետևանքով կթանկանան բանջարեղենը, դեղորայքը, բժշկության մեջ կառաջանան լուրջ խնդիրներ. BBC

Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարման ընդհատումը, որը պայմանավորված է Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմով, բարձրացնում է ոչ միայն էներգակիրների գները, այլև առօրյա ապրանքների արժեքը։ Աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մոտ մեկ հինգերորդը նույնպես անցնում է այս նավագնացության ուղով։  Բենզինն արդեն բարձրացել է, և գրեթե անկասկած կբարձրաա նաև ջեռուցման վճարը։

BBC-ն մանրամասն կերպով ներկայացրել է, թե որ արտադրություններն ու ոլորտները կտուժեն, որ ապրանքների գները կբարձրանան հակամարտության շարունակման հետևանքով։

Ազոտային պարարտանյութերը ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են կազմում. առանց դրանց ամբողջ աշխարհում ֆերմերային տնտեսությունները կարտադրեին իրենց արտադրած սննդի մոտ կեսը։ Աշխարհում արտադրվող պարարտանյութերի մոտ մեկ երրորդը սովորաբար անցնում է Հորմուզի նեղուցով։ Օլսթերի ֆերմերների միության ներկայացուցիչ Ջոն Մաքլենագանն ասել է՝ պարարտանյութի գները կտրուկ աճել են։

«Իրականում խնդիրը միայն գնի մեջ չէ, այլ մատչելիության։ Դուք պարզապես չեք կարող այն ձեռք բերել»,-նշել է նա ՝ ընդգծելով, որ գարնան այս ժամանակահատվածում պարարտանյութերի դեր անփոխարինելի է։

Նա նշել է, որ սա բերելու է նախ գյուղատնտեսական ապրանքների ծավալի կրճատմանը, ապա նաև գների բարձրացմանը սպառողների համար։

Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով հելիումի մատակարարման կրճատումը սկսել է ազդել համաշխարհային տեխնոլոգիական մատակարարման շղթաներում որոշ արտադրության վրա, ինչը ստիպել է ընկերություններին պայքարել այլընտրանքային մատակարարումներ ապահովելու համար, հայտարարել են ոլորտի ղեկավարները։ Հելիումն օգտագործվում է չիպերի արտադրության մի քանի հիմնական փուլերում, այդ թվում՝ սառեցման, արտահոսքի հայտնաբերման և ճշգրիտ արտադրական գործընթացներում, և դրա գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի սկսվելուց ի վեր։

Հելիումի մատակարարումը, որը բնական գազի վերամշակման ենթամթերք է, աշխարհագրորեն խիստ կենտրոնացված է, Քաթարը արտադրում է համաշխարհային մատակարարման ծավալի գրեթե մեկ երրորդը։ Հելիումի պակասը կարող է ազդել  էլեկտրոնիկայի, ավտոմեքենաների, նույնիսկ սմարթֆոնների արտադրության ծավալների վրա։ Առողջապահության ոլորտում լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հելիումի պակասը։ Այն նաև օգտագործվում է հիվանդանոցներում օգտագործվող մագնիսական ռեզոնանսային պատկերման (ՄՌՏ) սկաներներում մագնիսները սառեցնելու համար։

Քաթարի հսկա Ռաս Լաֆան գործարանը, որը արտադրում է այդ գազը, դադարեցրել է արտադրությունը իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։ Քաթարի կառավարությունը զգուշացրել է, որ վնասը վերականգնելու համար կպահանջվի երեքից հինգ տարի, ինչը մտավախություններ է առաջացնում մատակարարումների վերաբերյալ։

Նավթաքիմիական արտադրանքի ածանցյալները, ինչպիսիք են մեթանոլը և էթիլենը, կենսական նշանակություն ունեն դեղագործական արտադրանքի, այդ թվում՝ ցավազրկողների, հակաբիոտիկների և պատվաստանյութերի համաշխարհային արտադրության մեջ։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Օմանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը և Բահրեյնը, գնահատվում են որպես համաշխարհային նավթաքիմիական արտադրության մոտ 6%-ն ապահովողներ։ Այս երկրները հիմնականում օգտագործում են Հորմուզի նեղուցը այդ քիմիական նյութերը աշխարհ արտահանելու համար, որոնց մոտ կեսը գնում է Ասիա։

Որոշ վերլուծաբաններ զգուշացրել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած խափանումների հետևանքով տնային տնտեսությունների համար դեղերի գների բարձրացման հնարավորության մասին։ Հաջորդ խնդիրը կապված է ծծմբի տեղափոխման հետ։ Ծծումբը հում նավթի և բնական գազի վերամշակման մեկ այլ ենթամթերք է և մեծ ծավալներով արտադրվում է Պարսից ծոցի տարածաշրջան արտահանման համար։ Ծծմբի համաշխարհային ծովային առևտրի մոտ կեսը սովորաբար անցնում է Հորմուզի նեղուցով։ Դրա հիմնական օգտագործումը գյուղատնտեսական պարարտանյութ է, բայց այն նաև կենսական նշանակություն ունի մետաղների վերամշակման համար։ Ծծումբն օգտագործվում է ծծմբական թթու ստանալու համար, որն օգտագործվում է պղնձի, կոբալտի և նիկելի մշակման, ինչպես նաև լիթիումի արդյունահանման համար։

Այդ բոլոր մետաղները անհրաժեշտ են մարտկոցների արտադրության համար, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ կենցաղային տեխնիկայից մինչև էլեկտրական տրանսպորտային միջոցներ և ռազմական տեխնիկա, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե ծծմբի մատակարարումների ընդհատումը շարունակվի,  հավանաբար, կլինեն մարտկոցներ պարունակող ապրանքների ավելի բարձր գներ սպառողների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հորմուզի փակ լինելու հետևանքով կթանկանան բանջարեղենը, դեղորայքը, բժշկության մեջ կառաջանան լուրջ խնդիրներ. BBC