Փաշինյանը հայտնել է՝ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան
Քաղաքական
14:50 28/03/2026
Հայաստան

Փաշինյանը հայտնել է՝ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։  

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

Հիշեցնենք՝ մարտի 23-ին տեղի էր ունեցել  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը հայտնել է՝ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան