Արման Ծառուկյանը ռևանշ գոտեմարտում կրկին հաղթեց Ջորջիո Պուլասին
Սպորտ
10:23 29/03/2026
Աշխարհ

Արման Ծառուկյանը ռևանշ գոտեմարտում կրկին հաղթեց Ջորջիո Պուլասին

Այս գիշեր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) և պրոֆեսիոնալ ըմբիշ, խառը մենամարտերում հայտնի ամերիկացի մարտիկ Ջորջիո Պուլասն անցկացրին ռևանշ գոտեմարտը։

Գոտեմարտը կայացավ Real American Freestyle 07 լիգայի հերթական մրցաշարի շրջանակներում

9:3 հաշվով հաղթեց Արման Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում անցկացված Real American Freestyle 06 լիգայի մրցաշարում Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր Ջորջո Պուլասին, որին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք:

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder