Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
13:09 29/03/2026
Տարածաշրջան

Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին. Վարդան Ոսկանյան

«Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։
 
Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։

Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

«Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder