Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրան-Հայաստան ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են. Միրզոյան
«Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են»,- NEWS.am-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Փաստաթուղթը «հասկանալի պատճառներով» այս պահին չի քննարկվում։ Այց էր նախատեսվում, այս պահին չենք խոսում այդ մասին»,-ասաց նախարարը։
Պատասխանելով ԹՐԻՓՓ-ի զարգացումների մասին հարցին՝ Միրզոյանը վստահեցրել է, որ նախագծի շուրջ քննարկումները չեն դանդաղել և փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք։
«Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում ինչ-որ միջկառավարական համաձայնագիր պետք է ստորագրվի, որից հետո կազմակերպություն կհիմնադրվի։ Մենք ասում էինք, որ ուզում ենք էնպես լինի, որ տարվա վերջ կամ կեսերին շինարարություն սկսվի, բայց չգիտեմ՝ դա ինչքանով է իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում»,-ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար, վարչապետ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ: Դրանից հետո Փաշինյանը հաստատել էր, որ Իրան այց է նախատեսվում։