Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն. Փաշինյանը՝ Հայաստան-Իրան ռազմավարական համաձայնագրի մասին
Համայնապատկեր
20:01 13/02/2026
Հայաստան

Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն. Փաշինյանը՝ Հայաստան-Իրան ռազմավարական համաձայնագրի մասին

«Հայաստանի համար վտանգավոր որևէ նախագծի վրա ներդրում չենք անի»,-ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ կողմի դիտարկմանը, որ ԱՄՆ մոդուլային կայան չունի և Հայաստանը վտանգվում է նորի փորձարկման  պոլիգոն դառնալով։

Նա հայտնեց, որ Թեհրան այցի մասով քննարկումներ ունեն, բանակցում են հնարավոր համաձայնագիրը։

«Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն։ Կոնկրետ ժամկետներ չկան՝ գարնանը, աշնանը»,-հայտարարեց փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն. Փաշինյանը՝ Հայաստան-Իրան ռազմավարական համաձայնագրի մասին