Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պաշտոնյաներին էդքան պրեմիաներ մի տվեք, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք. Թոշակառուն՝ Փաշինյանին
«Դուք Ղարաբաղ որտե՞ղ եք ապրել»,-բողոքող արցախցուն հարցրեց Նիկոլ փաշինյանը։
Բռնագաղթած թոշակառուն հայտարարում էր որ պետության տված փողերով Եչևանում չի կարողանում 6 հոգանոց ընտանիքի համար բնակարան գնել, իսկ Արցախում Ստեփանակերտում էր ապրում։
«Հա բա, քաղաքի մեջ եք ապրում՝ Վանաձոր կա, Գյումրի կա, Աշտարակ կա, Հրազդան կա»,- ասաց Փաշինյանը։
Արցախցին բացատրեց, որ իր թոռները, երեխաները երևանում են սովորում ու աշխատանք կարողացել գտնել։
«Դուք մեր վարձը վերցրեցիք, ուզում ենք իմանալ վերջը ուր գնանք»,- հայտարարեց բռնագաղթած Արցախցին։
Փաշինյանը հայտարարեց, թե 6 հու համար սահմանամերձ շրջաններում 30 մլն դրամ են տալիս, մյուս տարածքներումում 24 մլն;
«Երևա՞ն եք ուզում՝ 18 մլն-ը մենք կտանք, մնացածը դուք դրեք»,- ասաց Փաշինյանը։ Արցախցին ասաց որ ստպված ավելացնելու են։
Մեկ այլ թոշակառու քաղաքացի ասաց, որ ինքը մասնակցել է «հեղափոխությանը», բայց հիմա հասկանում է, որ Փաշինյանը ժողովրդին չի նայում, ոսկոռն ու կաշին է, թողել։
«Պրեմիաներ էդքան մի տվեք պաշտոնյաներին, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք»,- ասաց թոշակառուն։
Փաշինյանը պատասխանեց. «Մսի կտոր ուտելու եք, ապրիլի 1-ից թոշակը 10 հազ դրամ բարձրանում է»։
Նա քաղաքացուն փորձեց բացատրել, որ նախարարներին շատ է փող տալիս որ «մաֆիան» ում դեմ պայքարում է նախարարը, չկարողանա կաշառի չինովնիկին։
Թոշակառուն համաձայնեց, ասելով, «Համաձայն եմ, որ ինձնից ավել ստանա, բայց ոչ թե իմ 15 տարվա թոշակը մեկ նախարարի մի ամսվա պարգևավճարը լինի»։